
44 տարի անց Հունգարիան կխաղա Եվրոպայի առաջնությունում

Եվրո-2016-ի անցումային փուլում Հունգարիայի հավաքականը երկու խաղերի արդյունքում 3:1 հաշվով հաղթել է Նորվեգիայի ընտրանուն:
Այսպիսով` Հունգարիայի ընտրանին դարձավ 21-րդ թիմը, որը 2016 թվականին Ֆրանսիայում մասնակցելու է եզրափակիչ մրցաշարին:
Հունգարիան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի 44 տարվա դադարից հետո: Վերջին անգամ հունգարացիները մասնակցել են 1972 թվականի մայրցամաքի առաջնությանը, որում էլ կարողացել են հասնել մինչև եզրափակիչ:
Խոշոր միջազգային մրցաշարերում Հունգարիան վերջին անգամ հանդես էր եկել 1986 թվականի Աշխարհի առաջնությունում:
Սիրարփի Աղաբաբյան