
ԻՊ-ի գրոհայինները Հալեպից փախչում են կանացի հագուստներով. իրանական լրատվամիջոցներ

Իրանական Fars գործակալությունը հայտնում է Սիրիայի Հալեպ քաղաքից «Իսլամական պետության» գրոհայինների փախուստի մասին: Վերջիններս փախուստի են դիմում կանացի հագուստներով, գրում է Газета-ն:
«Աղբյուրները հայտնում են, որ ԻՊ-ի շատ գրոհայիններ բռնվել են կառավարական ուժերի կողմից, երբ փորձել են կանանց հագուստներով և շպարով փախչել հյուսիսային Սիրիայից»,- ասվում է հաղորդագրությունում:
Իրանական գործակալության տվյալներով` գրոհայինների փախուստը կապված է Սիրիայի կառավարական զորքերի և լիբանանյան «Հըզբոլահ» շարժման հաջող հարձակումների հետ:
Թարգմանությունը՝ tert.am-ի: