«Ռեալ Մադրիդի», «Շալկե-04»-ի և քաթարյան «Ալ-Սադ» ակումբի նախկին հարձակվող Ռաուլը, ով ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան, նշել է, որ իր համար ամեն ինչից բարձր մարդկանց սերն է: Ռաուլը մարզակոշիկները կախել է մեխից «Նյու Յորք Կոսմոսում» Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆի եզրափակչից հետո, որում իր թիմը հաղթել է «Օտտավա Ֆյուրիին» 3:2 հաշվով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիրներից մեկին՝ հայազգի գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր Արտյոմ Օգանովին, ում ստեղծած համակարգչային ծրագրից օգտվում են հարյուրավոր լաբորատորիաներ:
Անգլիացի Էմմա Սիլին ամբողջովին փոխեց իր կյանքն ու արտաքինը, քանի որ որոշել էր վերականգնել առողջությունը: Էմման այնքան գեր էր, որ չէր կարողանում մեքենայի ամրագոտին կապել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է համակարգչային DDoS տեսակի հարձակման մանրամասները, կազմակերպչի ինքնությունը։ Ներկայումս հստակեցվում է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Եթե ցանկանում եք տնտեսական հաջողության հասնել «պահպանողական» ճանապարհով, կամ, եթե ցանկանում եք հաղթել ընտրություններում սովորական մեթոդներով, ապա երկու դեպքում էլ ի սկզբանե խաղը տանուլ է տրված: Դա նշանակում է, որ պետք է փնտրել ոչ ստանդարտ, «միաբջիջությունից դուրս» եղանակներ:
Նոյեմբերի 13-ին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացվել 1996 թ. ծնված Էրիկ Ն.-ն, 1998 թ. ծնված Գ. Լ.-ն և 1998 թ. ծնված Ա. Ս.-ն:
Մադրիդյան «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ալֆոնսո Պերեսը գովասանքի խոսքեր է ասել «կապտանռնագույնների» հարձակվող Նեյմարի հասցեին: Նա մասնավորապես ասել է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն իր խաղով ստիպում է երկրպագուներին չհիշել վնասվածք ստացած Լիոնել Մեսսիի բացակայության մասին:
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, 1953 թ. ծնված Ժորա Կ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ իր տնից գողացել են 420.000 դրամ:
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, քաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի քողարկող արգելապատնեշի վրայով փորձել է կատարել արտանետում, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
«Կիբերանվտանգությանը սպառնացող հարյուր-հազարավոր հակերների բանակն այսօր արդեն սփռված է ամբողջ աշխարհում: Նրանք չընդհատվող ջանասիրությամբ գտնում են բազմաթիվ տարբերակներ, որոնցով փորձում են պղտորել մեր բոլորի կյանքը: Հիշենք՝ ովքե՞ր էին կիբերանվտանգությանը սպառնացող ամենաառաջին հաքերները. դրանք պատանիներն էին, որոնց գործունեությունը կարելի էր բնութագրել՝ որպես մանր խուլիգանություն, հետո եկավ արդեն հակերների, այսպես ասած, բանդաներով գործելու ժամանակը, որին հաջորդեցին կիբերահաբեկիչները, իսկ հիմա արդեն ականատեսն եք դառնում կիբերահաբեկչությունների բազմաթիվ օրինակների»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելի Մոլենբեկ էմիգրանտական թաղամասում, որտեղ ոստիկանությունը գործողություններ էր իրականացնում` Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին հայտնաբերելու ուղղությամբ:
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Բարսելոնայում» խաղալուց հետո Անգլիա վերադառնալու իր որոշումը: «Կապտանռնագույնների» սանը պատանի հասակում տեղափոխվել է լոնդոնյան «Արսենալ»: 2011թ. ամռանը նա նորից հայտնվեց կատալոնյան ակումբում, իսկ 2014թ. դարձավ «կապույտների» ֆուտբոլիստ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել և գրություն:
Փարիզում տեղի ունեցած Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները տեսաուղերձ են տարածել՝ խոստանալով ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ:
Նոյեմբերի 12-ին, ժամը 01.00-ին, 1998 թ. ծնված Գառնիկ Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ ոմն Հայկ և Հակոբ իր տանը վիճաբանել են իր հետ, որի ընթացքում փայտով և ձեռքերով հարվածել են իր գլխին` պատճառելով վնասվածքներ:
Վահե Վանոյանի թաղման արարողությանն այսօր ներկա են եղել նրա ծառայակիցները, հրամանատարական կազմը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հարյուրավոր քաղաքացիներ:
«Դա ոչ միայն ժամանակավրեպ է, այլև անիմաստ: Մենք չենք կարող համաձայնել այն ձևակերպումների հետ, որոնք այսօր տեղ են գտնում այս Սահմանադրության մեջ, երբ պետությունն իր վրայից գցում է պատասխանատվությունը, պետությունը ձեռքերը լվանում է, ասում է՝ ինչպես կարող եք, վարվեք: Շատ դժվար է պատկերացնել, որ մարդիկ կարող են վստահել այս իշխանության կազմակերպած հանրաքվեին»,- նշեց Ա. Գ. Սարգսյանը:
RTL հեռուստաալիքը հայտնում է Մոլենբեկում՝ Բրյուսելի էմիգրանտական թաղամասում, հնարավոր հատուկ գործողության մեկնարկի մասին։
«Ասա՝ Այո» ասողներին խնդրում եմ ասել Սահմանադրության նախագծի այն կետերը, որոնց շնորհիվ կրճատվելու է 35 տոկոս աղքատությունը, կրճատվելու է կոռուպցիան…
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներից միակն է, որ դեռևս «չի հասել սեկվեստրի դուռը»: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ արեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Ռիա Նովոստին» հաղորդում է, որ պայթուցիկ սարքի տեղադրման մասին անանուն զանգի պատճառով Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում տարհանումներ են եղել:
«Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ձևավորվել է 1999թ.: Այս ձևաչափում տարեկան կտրվածքով անցկացվում են հանդիպումներ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձր մակարդակի պատվիրակությունների միջև, ինչը հնարավորություն է տալիս քննության առնել մեր տնտեսական կապերի խորացման, Հայաստանում շուկայական բարեփոխումները առաջ տանելու ուղիները և այն, թե ինչպես մենք՝ որպես ԱՄՆ կառավարություն կարող ենք լավագույնս օգտագործել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և մեր երկու երկրների միջև առևտրի խթանմանը նպաստելու համար»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
«Չելսիի» նախկին դարպասապահ Պետեր Չեխն իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթների մասին:
Իսլամական պետության գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են ահաբեկչական գործողություննեեր իրականացնել այն երկրներում, որոնց զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ ընթացող պայքարին։
Ինչպե՞ս է ստացվում, որ զարգացած երկրներից Դանիան ունի ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա, իսկ Հայաստանը՝ 1072: Այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ 2016 թ. բյուջեով ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանալու է 83-ով, այսինքն՝ բյուջեի եկամուտների կրճատմանը զուգընթաց՝ ճոխությունների համար մեծ գումարներ են ծախսվում:
ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները: