
Քեսաբում տեղյակ չեն Քեսաբի ազատագրության համար հիմնված «Հայոց Վահան» խմբի մասին

Երեկ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում «Հայոց Վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը, այս տարվա հուլիսին «Ռադո Մարիամին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե գունդը հիմնադրվել է Քեսաբի պաշտպանության համար և աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ` հանդիպելով սիրիահայերի և քեսաբահայերի հետ: «Արեւելքի» հարցմանն ի պատասխան, Քեսաբի պատասխանատու կառույցներից տեղեկացրին, որ առաջին անգամ են լսում խմբի և նրա հիմնադրի անունը և, որ ոչ մի նման խմբավորում չի մասնակցել Քեսաբի ազատագրությանն ու պաշտպանությանը: