
Հրապարակվել են Կրասնոյարսկի երկրամասում կործանված ուղղաթիռի զոհված օդաչուների անունները, որոնց թվում նաև հայ կա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում «Մի-8» ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով: Զոհվել են 9 ուղևոր ու անձնակազմի 3 անդամները:
LifeNews-ը հրապարակել է «Մի-8» ուղղաթիռի անձնակազմի նախնական ցուցակը.
1. Ալեքսանդր Մալախով (հրամանատար)
2. Լևոն Փանանյան (երկրորդ օդաչու)
3. Ռադիկ Մալեև (բորտմեխանիկ):
Հիշեցնենք, որ ուղղաթիռը աղետի է ենթարկվել այսօր: «Մի-8»-ն ընկել է Ենիսեյ գետի սառույցների վրա: Աղետի վայր են ուղարկվել ամենագնացներ ու մոտորանավակ՝ ուղևորներին տարհանելու համար:
Ողջ մնացած ուղևորները կարողացել են կապ հաստատել հեռախոսով: Ենթադրաբար, մարդիկ բարձրացել են գետի բարձր ափը՝ բջջային կապ որսալու համար:
Հիշեցնենք, որ ուղղաթիռը կործանվել է Կրասնոյարսկի երկրամասի Տուրխանսկի շրջանում: Ուղղաթիռում գտնվել են «Վանկոր-Նեֆտի» աշխատակիցները:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուղղաթիռի կործանման պատճառ կարող է լինել տեխնիկական անսարքությունը: