Բաժիններ՝

ՀԿԵ-ի չարաշահումներով կզբաղվի ՌԴ հակամենաշնորհային ծառայությունը

ՏՄՊՊՀ-ն բազմաթիվ խնդիրներ է բացահայտել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, փաթեթն ուղարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ՌԴ հակամենաշնորհային ծառայություն, քանի որ ՀԿԵ-ն ռուսական ընկերության 100% դուստր ընկերությունն է: Ըստ նրա՝ ռուսները խոստացել են հետաքննություն իրականացնել և անհրաժեշտության դեպքում Ռուսական երկաթուղի ընկերության նկատմամբ վարույթ իրականացնել և պատասխանատվության ենթարկել:

Ա.Շաբոյանի խոսքով՝ խնդիրներ կան գնումների, ընթացիկ ծախսերի հետ կապված, որոնք ներդրումների մեջ են ներառվում և ուռճացնում ներդրումների թվերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս