Բաժիններ՝

«Մի-8» ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 15-ի

Կրասնոյարսկի երկրամասում՝ Ենիսեյ գետի մոտ, աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Կրասնոյարսկի երկրամասի Տուրխանսկի շրջանում: Ուղղաթիռում գտնվել է «Վանկոր-Նեֆտի» 22 աշխատակից: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:

Ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները զոհվել են: Նրանց թվում կա նաև հայ՝ Լևոն Փանանյանը (երկրորդ օդաչու):

Ուղղաթիռի կործանման փաստով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Օդային տրանսպորտի երթևեկության ու շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու ու ավելի անձնանց մահ» հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս