ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)։
Ոստիկանության տվյալներով՝ Մյունխենում մոտ 10.000 մարդ իրենց բողոքն են հայտնել մուսուլմանների վրա հարձակումների դեմ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Շոյգուն Իրանից կմեկնի Հնդկաստան, ուր կմնա մինչև հունվարի 22-ը:
Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Նրա ծնողների, հարազատների հոգեհանգստի ու թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին, և վեցամսյա վիրավոր փոքրիկի մաքառումն ինչ որ տեղ մխիթարող, հուսադրող, նաև համախմբող հզոր լիցք ուներ:
Նա այդ հարձակումը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ՝ չնշելով, թե ովքեր են կազմակերպիչները:
Այս մասին հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:
Ավելի վաղ՝ 2014 թվականի հոկտեմբերին, ԱՄՀ-ը 2015 թվականի համար կանխատեսել էր 0.5 տոկոսանոց անկում:
Վարչապետ Աբդալլահ Աբդուռահման ատ-Թանիի գլխավորած կառավարությունը հուսով է Հաֆթարի ու մյուս սպաների օգնությամբ ամրապնդել իր դիրքերը:
Հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ:
Հունվարի 19-ին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի դիմաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է Գյումրիում ոստիկանական ուժերի կուտակման, Պերմյակովի որոնողական աշխատանքների և ռուսական կողմի հետ համատեղ աշխատանքի մասին հարցերին։
Հունվարի 19-ին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի դիմաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է օրեր առաջ ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը) այն հայտարարությանը:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում ՀՀ դեսպանատան դիմաց մեր հայրենակիցները մոմեր են վառում և ծաղիկներ դնում՝ ի հիշատակ այսօր հիվանդանոցում մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի:
Երեկ մեզ հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի համար կարևորագույն կառույցներից է, որը «վերահսկողություն» է իրականացնում Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման վրա. «Դա վերջին տարիներին մեր այն ձեռքբերումն է, որտեղ ՀՀ բնակչությունը գործուն միջազգային պաշտպանություն ստանալու հնարավորություն է ունենում: Դա այն եզակի մարմիններից է, որիմիջոցով ՀՀ քաղաքացիները կարող են վերականգնել իրենց իրավունքները: Ելնելով այս կարևորությունից՝ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն թափանցիկ և օբյեկտիվ իրականացնել դատավորի մրցույթը:
Երեկ Գյումրին և ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:
Կրկին ոստիկանությունում, կրկին գողության համար:
17-ի վարորդներ երթևեկել են ոչ սթափ վիճակում, 32-ը՝ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել:
Ռազմական ռուս մեկնաբան Վիկտոր Բարանեցի համոզմամբ՝ Գյումրիում կատարված ոճրագործության համար ռուս զինվորական Վալերի Պերմյակովի գործի քննությունը և դատավարությունը պետք է կատարվեն ոչ թե ՀՀ օրենսդրության շրջանակներում և Հայաստանի տարածքում, այլ Ռուսաստանում:
Ավետիսյանները երրորդ թոռնիկի մասին էին երազում․ Հարազատները սգում են: Տեսանյութը` 1in.am-ի:
«Փոքրիկի մահվան կապակցությամբ քիչ առաջ չեղյալ են հայտարարել ռուսական Առաջին ալիքով Մալախովի ծրագրի նկարահանումը, որը պիտի լիներ Գյումրիի ողբերգության մասին: Այդ մասին քիչ առաջ հայտնեց Ալեքսանդր Սիրունյանը, ով Մոսկվայում է և պետք է լիներ հաղորդման հյուրը որպես փաստաբան»:
Ցավոք սրտի, միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:
Բնակարանի խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:
«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին պահը մենք հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս դրան հավատում ու սպասում էինք: Երեխայի կորուստը մեծ ցավ է: Չկան խոսքեր, որոնք կմեղմեին այդ սարսափելի ողբերգության ցավ: Բայց նաև այս պայմաններում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունն ամեն ինչ հասկանում է: Սուգը դա վիշտն ու աղոթքն է»:
«Մինչ այդ՝ գյումրեցիները շատ ներողամիտ են եղել, բավական մեծ քանակությամբ հանցագործություններ են ներել նույն ռուսական զինվորական բազայի ծառայողների կողմից թույլ տրված, բայց սա արդեն գագաթնակետն էր, որովեհտև այս հանցագործությունը ոչնչի հետ համեմատել հնարավոր չէ»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Հարգելի համաքաղաքացիներ, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղին ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին՝ ցուցաբերել համբերություն և զսպվածություն:
«Փոքրիկի մահվան բոթից շոկի մեջ է հայտնվել ամբողջ քաղաքը: Կարծես քարացած լինի Գյումրին՝ անդորր է ամպրոպից առաջ: Փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաև անարդարության հանդեպ բողոքի հզոր երթի է վերածվելու»:
Ազատության հրապարակում այժմ տեղի է ունենում մոմավառության արարողություն՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի:
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա, փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչև վերջին վայրկյանները հավատով էի լցված, որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքին, կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ, չստացվեց»:
Ավետիսյանների հարևանը պատմում է, թե ինչ լավ ընտանիք են եղել Ավետիսյանները: Նա, լսելով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին լուրը՝ եկեղեցուց մոմ է վերցրել՝ երկուսը վառել է իր տանը, մյուս երկուսը՝ Ավետիսյանների տան մոտ: Հարևանը պատմում է, որ մինչև հիմա իր թոռնիկները վախեցած են, անըդհատ իրեն հարցնում են՝ արդյոք իրենց դարպասը փա՞կ է: