Բաժիններ՝

ԱՄՀ-ը 2015 թվականին կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության 3 տոկոսանոց անկում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է 2015 թվականին Ռուսաստանի տնտեսության 3 տոկոսանոց անկում: Ավելի վաղ՝ 2014 թվականի հոկտեմբերին, ԱՄՀ-ը 2015 թվականի համար կանխատեսել էր 0.5 տոկոսանոց անկում:

2016 թվականին Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է. ակնկալվում է 1 տոկոսանոց անկում, թեև հոկտեմբերյան կանխատեսման համաձայն՝ այն պետք է աճի 1.5 տոկոսով:  Զեկույցում ընդգծված է, որ կանխատեսումն արտացոլում է նավթի կտրուկ գնանկման ու աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման տնտեսական ազդեցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031