Բաժիններ՝

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 27-ը:

Բացահայտվել է գողության` 10, յուրացման, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է յուրացման 1 և գողության 2 դեպք:

Անցած երեք օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս