Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու, նրա կալանքը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրելու և քննչական մարմինների կողմից նրա նկատմամբ քննչական գործողությունները անխափան իրականացնելու պահանջի ներքո, ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները, 3 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 300 մարդ:
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:
Վաղը Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեցամսական փոքրիկի կենաց և մահու պայքարը, ցավոք, ավարտվեց մահով»:
Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կուսակցության անդամների հետ մեկնել է Գյումրի՝ մասնակցելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավեր է ուղարկել անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախապես իմանալով, որ այն մերժվելու է:
Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը երեկ իջեցրել է հայկական երկու բանկերի՝ ՎՏԲ Հայաստան բանկի և Արդշինբանկի վարկանիշները։
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիի անմեղ զոհերի հիշատակը…
Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 8 համարի երթուղային միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 88.000 դրամ, բանկային քարտեր` պատճառելով 98.000 դրամի նյութական վնաս:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը»:
«Նման բան չի լինի, քանի որ դա որոշում է ոչ թե Երևանը, այլ Մոսկվան: Այնպես որ, չարժե այդ սցենարը դիտարկել նույնիսկ: Մոսկվան չի հրաժարվի այդ բազայից»,- Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջի մասին ասում է քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:
«Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով: Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ և հասկանալ: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են»,- գրում է Թամարա Յայլոյանը:
Գազային պայմանագրերով Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է 2.44 միլիարդ դոլար:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի առջև: Նրանց պահանջը նույնն է՝ վճարել աշխատավարձերը: 168.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ զրուցել են ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ, ներկայացել իրենց պահանջները, և Ա.Ասատրյանն ասել է, որ համապատասխան մարդկանց կներկայացնի խնդիրը:
Ահաբեկիչներն իրենց այդ վերջնագիրն արդեն ավանդաբար հեռուստաուղերձի միջոցով տեղադրել են համացանցում:
Ռուսաստանի և Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ՝ Ալեքսանդր Բաստրիկինը և Աղվան Հովսեփյանը քիչ առաջ ժամանել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա:
Ալեքսանդր Սիրունյանի խոսքով, այդ պատճառաբանությունը այնքան էլ խելամիտ չէ. «Դառնալու էր հակառուսական ծրագիր, որովհետեւ հակառակ կարծիքներ չէին լինելու: Բոլորը ում հանդիպել ենք ОРТ-ի հանդերձարանում, հայամետ դիրքորոշում ունեին: Ավելին` մեծ դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան ցավակցեց ու ներողություն խնդրեց»,- ասաց փաստաբան Ա. Սիրունյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները պլանավորել են հունվարի վերջին հանդիպել Աստանայում:
ԱԹՍ-ը շարժվել է արագորեն, ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել սարքը:
«Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից ձերբակալված Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել ՀՀ պատկան մարմիններին` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի» 4-րդ հոդվածի: Պերմյակովը պիտի դատվի ՀՀ օրենքներով և Հայաստանի տարածքում»:
Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:
Արդյունքները բավականին անսպասելի են: Այսպես՝ համացանցում հարցմանը մասնակցած 31 285 մարդկանց 82%-ը գտնում է, որ ռուս զինվորին պետք հանձնել ՀՀ իշխանություններին, 13%-ը դեմ է, 5%-ը դժվարացել է պատասխանել: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 377 մարդ, որոնց 82%-ը կրկին կողմ է արտահայտվել, իսկ 18%-ը՝ դեմ:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման նախկին աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են վերջնահաշվարկ ներկայացնել, իսկ մաքրության նոր օպերատոր «Սանիտեկ» լիբանանյան ընկերությունից` վճարել դեկտեմբերին կատարած մաքրման աշխատանքների համար եւ պայմանագրով իրենց աշխատանքի վերցնել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ:
«Այս պահին ասում են, որ մեր դաշնակիցն են, բայց մի օր կարող է փոխվել: 100 տարի առաջ բոլշևիկներն են Քեմալին ոսկին տվել, որ նա զինվել է: Բացեք, նայեք Էրդողանի և Պուտինի մամուլի ասուլիսը, նման մերձեցումը մեզ համար շատ վտանգավոր է, մենք իրավունք չունենք` չգնահատենք ու զգայուն չլինենք»:
Հունվարի 20-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցի նախկին շտապօգնության տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չեմ կարծում, թե Պերմյակովի մեկնաբանությունը` իբր մտել է ջուր խմելու, պետք է լուրջ ընդունենք: Նա հանցանք է գործել, ոճիր է գործել, պետք է դրա պատասխանը ստանա: Ասում են` հոգեկան շեղումներ է ունեցել: Շատ լավ, եթե նա տկարամիտ մարդ է` թող ըստ դրա դատեն, իսկ եթե գիտակցորեն է նման քայլի դիմել` ըստ այդմ էլ պետք է դատեն: Պետք չէ հեքիաթներ պատմել»:
ժամկետային վերջին զինծառայողները 102-րդ ռազմաբազան կլքեն 2016 թվականի գարնանը:
«Կարծում եմ, որ հստակ ի սկզբանե մեր ժողովրդի հետ պետք էր խոսել, ի սկզբանե պետք էր ասել այն քայլերը, ինչը պատրաստվում ենք անել: Բնականաբար, ոչ ոք չէր կարող ասել, թե ինչի կարող են հասնել իրենց քայլերով, բայց դա հստակ պետք է արվեր, ոչ թե ՌԴ Սահմանադրությունից անընդհատ մեջբերումներ բերել: Ես անընդհատ ուզում էի մեր Սահմանադրությունից, անկեղծ ասած, լսել, չէի լսում»,- այսօր լրագրողների հետ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խոսելով Գյումրիի դեպքերի վերաբերյալ: