Փոքրիկի մահվան բոթից կարծես քարացած լինի Գյումրին (լուսանկարներ)
shirakcentre.org-ում Վահան Թումասյանը գրում է. «Փոքրիկի մահվան բոթից շոկի մեջ է հայտնվել ամբողջ քաղաքը: Կարծես քարացած լինի Գյումրին՝ անդորր է ամպրոպից առաջ: Փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաև անարդարության հանդեպ բողոքի հզոր երթի է վերածվելու: Ով գիտե գուցե իրավացի է Միքայել սրբազանը՝ «Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ»: