Բաժիններ՝

«Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին». Արմեն Երիցյան

«Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Նրա ծնողների, հարազատների հոգեհանգստի ու թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին, և վեցամսյա վիրավոր փոքրիկի մաքառումն ինչ որ տեղ մխիթարող, հուսադրող, նաև համախմբող հզոր լիցք ուներ:

Խորապես ցավակցում եմ փոքրիկի հարազատներին, բարեկամներին, գյումրեցիներին ու բոլոր նրանց, ովքեր այս օրերին աղոթում էին Սերյոժայի փրկության համար, այն փոքրիկի, որ կյանքի համար մղած իր համառ պայքարի յոթ օրերի ընթացքում համախմբեց մի ամբողջ ժողովրդի՝ պատգամելով չկորցնել այդ համախմբվածությունը, հայի կորովն ու տոկունությունը»:

Արմեն Երիցյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս