2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ավելացան, ավելացումը վերաբերեց ինչպես տարիքային կենսաթաշակառուներին,այնպես էլ հաշմանդամություն ունեցող և այլ խմբերին:
6 ամսական Սերյոժայի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին, իսկ հուղարկավորությունը մյուս օրը:
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները:
Ճնշող մթնոլորտ էր նաեւ Նիկոլայ Դալլաքյանի առաջին հարկում գտնվող աշխատասենյակում, որտեղ հավաքվել էին Ռուսաստանից ժամանած բժիշկները, որոնց թվում էր նաեւ օրեր առաջ Սերյոժային վիրահատած հայազգի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը: Պրոֆեսորը, բավականին անտրամադիր դուրս եկավ եւ նստելով իրեն հատկացված ավտոմեքենան հիվանդանոցից հեռացավ:
Հունվարի 18-ին, ժամը 18.20-ին, 1954 թ. ծնված Անահիտ Հ.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տան միջանցքում դրված վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:
«Եթե հիմա պետության ղեկավարները չհայտարարեն սգո օր, ես վերջնականապես կհամոզվեմ, որ նրանք թքած ունեն ամեն սրբության վրա: Պատասխանը ժողովորդի կողմից լինելու է համաչափ: Անձամբ ես դա չեմ մոռանա: Պահանջում եմ Սգո օր»:
Ռուսական Առաջին ալիքը անդրադարձել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան փաստին:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Այն ավելացրեց առանց այդ էլ այդ ընտանիքին պատահած դժբախտության պատճառով ողջ հայ ազգին համակած ցավը: ՊՆ-ն համբերություն է մաղթում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին»:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:
«Պետք չէ այս հրեշավոր հանցագործությունը վերածել քաղաքականության, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հենց դա էլ ցանկանում են, քանի որ Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է, իսկ Հայաստանինը` Ռուսաստանը»,- ասում է նա:
Հայաստանի կառավարությունում novayagazeta.ru-ի աղբյուրները հայտնել են, որ Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովին կդատեն Հայաստանի տարածքում, սակայն նրան դատելու է ռուսական Ռազմական ոստիկանությունը:
«Ռազմաբազան իր դերը կատարում է, թե չի կատարում՝ միջպետական խնդիր է: Իր դերը կատարում է ՀԱՊԿ-ի շրջանակում, և հարցը պետք է լուծվի ԵՏՄ շրջանակում: Թող ՀՀ իշխանությունները կանգնեն ու բացատրեն Ռուսաստանին, որ այդ ռազմաբազան իր դերը չի կատարում, չեմ կարծում, որ խնդիր լինի: Դա կարելի է սթափ քննարկել: ՀՀ իշխանությունների համար աքսիոմ պետք է լինի՝ հարցեր բարձրացնել, ծրագրեր մշակել, սխալներ մատնանշել ու ապացուցել, ոչ թե կազմակերպել արևմտամետ ու ռուսամետ խաղեր»,- ասում է նա:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ ոստիկանները Գյումրի են եկել մարդկանց բողոքի ակցիաները կանխարգելելու նպատակով. «Փողոցներում, ռուսական զորամասերի մոտ… մտածում են, թե մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, բայց այդպիսի բան չկա, ջղայացած են, իհարկե, մարդիկ»:
Հունվարի 17-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Ոստիկանության հատուկ ջոկատայինները թեև առերևույթ չկան, բայց բոլոր շենքերի դիմաց ոստիկանական մեքենաներ են, չնայած նրան, որ քաղաքում մեռելային, սարսափեցնող անդորր է: Սա նման է լռությանը՝ ամպրոպից առաջ: Ոստիկանությունը հասկանում է, որ ընդամենը կայծ է պետք, որ քաղաքը նորից բռնկվի»:
«Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը»:
Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
Անդրեյ Մալախովը՝ իմանալով, որ փոքրիկ Սերյոժան մահացել է՝ հուզվել էր. «Նա հուզվել էր և չէր կարողանում խոսել: Երբ առավոտյան մենք այցելեցինք փոքրիկ Սերյոժային նա ևս հուզված էր: Երբ մենք այնտեղ էինք, Մալախովը շատ անկեղծ զրույց ունեցավ նաև Առողջապահության նախարարի հետ: Նպատակը ոչ թե հարցազրույց վերցնելն էր, այլ իրապես մարդկայնորեն հետաքրքրված էր փոքրիկի առողջությամբ»,- նշում է Էրիկը:
«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես: Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը»:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների «ջայլամի քաղաքականությունը»` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրել Գյումրիի դեպքերի մասին մարդկանց ուշադրությունը շեղելու համար, հակառակ էֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց մոտ ցասում:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք 6-ամսական Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո եկել են ցավակցելու փոքրիկի հարազատներին:
«Իհարկե, ոչ մի արտառոց դեպք մինչև հիմա չի եղել, ժողովրդին հավաքվելու կոչեր չեն եղել, բայց իշխանությունները վաղօրոք արդեն պատրաստվել են, որպեսզի ապահովագրեն իրենց և համապատասխան օբյեկտները: Նույն 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղին կամ մյուս ռազմաբազայի ստորաբաժանումները ևս կենտրոնացված կերպով պաշտպանվում են բոլոր տեսակի բացասական իրադարձություններից»:
«Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։
Հունվարի 18-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1963 թ. ծնված Մարինե Վ.-ն, 1988 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Լուսինե Ա.-ն: Նրանք հայտնել են, որ թունավորվել են իրենց տան՝ շմոլ գազի արտահոսքից:
Գյումրի բերված ոստիականական ուժերը պատնեշ են ստեղծել Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի դիմաց, չնայած այդ տարածքում որևէ բողոքի ակցիա տեղի չի ունենում, իսկ ոստիկանական որոշ ուժեր տեղափոխվել են 102-րդ ռազմաբազայի հարակից տարածք:
«Հիրավի, խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը»:
ՇՄ ոստիկանապետ Վարդան Նադարյանը ևս վստահեցրել է, որ ռուս զինվորականների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել կամ որ դրա հետևանքով բերման ենթարկվածներ չեն եղել:
«Ոստիկանության որոշակի քանակությամբ ծառայողներ մեկնում են Գյումրի պարզապես փոխարինելու այնտեղ գտնվող իրենց ծառայակից ընկերներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: