Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդը միաձայն հրաժարվել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը միաձայն հրաժարվել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին.

«Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի է վատթարացել՝ համեմատած նախորդ շաբաթների հետ: Դրա համար էլ չկա կարգավորում, չկա Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններին որևէ վերադարձ: Դա արտգործնախարարների միաձայն որոշումն է»:

Մողերինին նաև ընդգծել է, որ դեռ որևէ հիմք չկա՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մեղմացնելու համար: Նրա խոսքերով՝ ԵՄ-ի Խորհուրդը քննարկել է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկխոսություն հաստատելու ռազմավարական հեռանկարները. «Մենք սկսել ենք պատրաստվել մարտին ԵՄ-ի Խորհրդի որոշմանը, երբ մենք պետք է որոշում ընդունենք պատժամիջոցների երկարաձգման մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս