Մալախովի ծրագրի նկարահանումները դադարեցվել են փոքրիկ Սերյոժայի մահվան լուրից հետո
Բլոգեր Իզաբելա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փոքրիկի մահվան կապակցությամբ քիչ առաջ չեղյալ են հայտարարել ռուսական Առաջին ալիքով Մալախովի ծրագրի նկարահանումը, որը պիտի լիներ Գյումրիի ողբերգության մասին:
Այդ մասին քիչ առաջ հայտնեց Ալեքսանդր Սիրունյանը, ով Մոսկվայում է և պետք է լիներ հաղորդման հյուրը որպես փաստաբան»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը Իզաբելա Աբգարյանի ամուսինն է:
Լուսանկարը՝ 168.am-ի