Ավետիսյանների հարևան. «Այդ օրը մեր դարպասն էլ է բաց եղել» (տեսանյութ)
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների տան դիմաց տեղի ունեցող մոմավառության արարողությունը:
Ավետիսյանների հարևանը պատմում է, թե ինչ լավ ընտանիք են եղել Ավետիսյանները: Նա, լսելով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին լուրը՝ եկեղեցուց մոմ է վերցրել՝ երկուսը վառել է իր տանը, մյուս երկուսը՝ Ավետիսյանների տան մոտ: Հարևանը պատմում է, որ մինչև հիմա իր թոռնիկները վախեցած են, անըդհատ իրեն հարցնում են՝ արդյոք իրենց դարպասը փա՞կ է:
Տեսանյութը՝ 1in.am-ի