Գերմանիայում հազարավոր մարդիկ բողոքել են իսլամատյացության դեմ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 17.000 մարդ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ իրենց բողոքը հայտնելով իսլամատյացության դեմ: Գերմանացիներն իրենց բողոքն են հայտնել նաև Pegida քաղաքական շարժման գործունեության դեմ, որի անդամները պլանավորել են երկրի տարածքում ակցիաներ անցկացնել Եվրոպայի իսլամականացման դեմ:
Ոստիկանության տվյալներով՝ Մյունխենում մոտ 10.000 մարդ իրենց բողոքն են հայտնել մուսուլմանների վրա հարձակումների դեմ: Ընդգծվում է, որ ավելի վաղ Pegida շարժումը դիմում էր ներկայացրել ակցիայի համար, սակայն այն մերժվել էր տեղական իշխանությունների կողմից: Ավելի ուշ շարժման ներկայացուցիչները նման ակցիա են կազմակերպել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: