
«Ես էնքա՜ն հնարավորություններ ունեմ…». Վ. Գասպարյանը ակտիվիստի ծեծի մասին (տեսանյութ)

Հունվարի 19-ին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի դիմաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է օրեր առաջ ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը) այն հայտարարությանը, որով նա իրեն ծեծելու պատվեր տալու մեջ կասկածում էր ոստիկանապետին ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։
Տեսանյութը` civilnet.am-ի: