Գագիկ Ծառուկյան. «Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որ Ավետիսյանների ընտանիքը շարունակելու է ապրել»

Խորը կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթի մասին: Սա սարսափելի գույժ էր բոլորիս համար:

Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որ Ավետիսյանների ընտանիքը շարունակելու է ապրել:

Ցավոք սրտի միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին այս անդառնալի կորստի կապակցությամբ: Եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031