
Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով երեկ ժամանել է Իրան: Այստեղ նա բանակցություններ է վարելու Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեին Դեհգհանի հետ:
Հանդիպման ժամանակ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության այժմեական հարցեր, երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը:
Բացի այդ, այցի ժամանակ Շոյգուն ու Դեհգհանը ստորագրելու են Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր: Շոյգուն Իրանից կմեկնի Հնդկաստան, ուր կմնա մինչև հունվարի 22-ը: