
Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը Գյումրու ռուսական ռազմաբազայում են

Ռուսաստանի և Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ՝ Ալեքսանդր Բաստրիկինը և Աղվան Հովսեփյանը քիչ առաջ ժամանել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Մինչ այդ Հովսեփյանը և Բաստրիկինը այցելեցին Շիրակի գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ դրեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին: