Հունվարի 20-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Կիմա Ա.-ն, 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1987 թ. ծնված Արևիկ Ա.-ն, 2009 թ. ծնված Գարուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Ալեքս Գ.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 1962 թ. ծնված Օլյա Վ.-ն:
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
«Դեռևս դեկտեմբերին, մասնավորապես տեսնելով Ռուսաստանում իրավիճակը, մենք ասացինք, որ Հայաստանում հնարավոր է, որ լինի անկում: Հիմա արդեն պարզ է, որ նավթի գինը կմնա 40-50 դոլարի շրջակայքում, Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 3-6 տոկոս, ես դժվարանում եմ ճշգրտորեն կանխորոշել տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան, սակայն ենթադրում եմ, որ Հայաստանը, եթե 0 տոկոս լինի [տնտեսական աճը], կարող է նույնիսկ որոշակի ժամանակ անց համարվել լավ սցենար Հայաստանի համար», – ասաց տնտեսագետը:
Կենտրոնական բանկի նախագահի հունվարի 14-ի որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Դավիթաշեն» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի էր: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է մարդը դա անել: Մյուս կողմից, մեզ՝ ուկրաինացիներիս համար վաղուց էր պարզ, որ «ռուս զինվորը» մարդասպանն է, բռնի ուժ գործադրողը, կողոպտիչը եւ այլասերվածը»:
«Տո լավ, ամոթ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Որ գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու: Ամեն ինչ նորմալ կազմակերպվել էր, և այնպես չի, որ նախագահի գալով ինչ-որ բան էր փոխվելու. ուղղակի ինչ-որ մարդկանց պետք է, որ ամեն առիթ օգտագործեն` նախագահին վատաբանելու, փնովելու համար, կապ չունի` առիթը մարդկանց սո՞ւգն է, թե՞ դժբախտությունը: Կարկուտ է գալիս` ասում են` նախագահն է մեղավոր, երաշտ է` նախագահին են մեղադրում: Բայց չեն տեսնում, որ մի գյուղի վրա գալիս է, մյուսի վրա չի գալիս. ես էլ ասում եմ, որ այն գյուղի վրա, որ գալիս է, գյուղացիներն են մեղավոր, որ լավ հավատացյալ չեն, լավ աղոթք չեն անում, Աստված էլ պատժում է, նախագահը դրա հետ ի՞նչ կապ ունի»:
«Ամենակարեւորն այն է, որ այդ դաժան հանցագործության դրդապատճառները պետք է բացահայտվեն: Մենք հույսեր էինք փայփայում, որ գոնե փոքրիկը կառողջանար եւ այդ ընտանիքից գոնե մեկը կպահպանվեր: Ցավոք, նա նույնպես մահացավ եւ դա կրկնակի, եռակի է խորացնում մեր համազգային վիշտը»:
Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ին:
«Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևը` անդրադառնալով ՌԴ տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ճակատագրին:
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարման մասին վերլուծության և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն ներկայացված Տեղեկանքի շրջանակներում նաև արձանագրվել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, որպես վճռի ամբողջական կատարման անհրաժեշտ պայման և ՀՀ-ում խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականության կարևորագույն տարր:
Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։
«Սա այն ճգնաժամային իրավիճակներից է, երբ իշխանությունների գործողությունների արդյունքում կարող է ողբերգության շուրջ կա´մ համաժողովրդական միասնություն ու դրանից դուրս գալու եղանակներ առաջանալ, կա´մ առավել մեծ օտարացում ու մասնատում»,- 168.am-ին ասաց վերլուծաբան, բանակցային գործի մասնագետ բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
Հունվարի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 24 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Հունվարի 21-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցում՝ դպրոցներից մեկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի և www.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: 40 տարվա վաստակավոր լրագրողը և ընտանիքի արժանավոր հայրն այս տարի միայն պետք է բոլորեր իր 60-ամյակը:
Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական գնդակից զոհվել է սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արման Ռաշիդի Ուդումյանը:
Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը` ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:
«Ռուսաստանի համար ստոր սրիկան ավելի արժեքավոր է, քան աշխարհում իր միակ դաշնակից Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Նա պարզաբանեց, թե ինչո՞ւ է Ռուսաստանը վարանում հանցագործության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, երբ հայ-ռուսական 1997թ. պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է նման ընթացակարգ:
Հունվարի 20-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Սուրեն Ս.-ն:
Առաջին նախագահը նաև ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Նախորդ տարի չընդգծվեց քաղաքական հեռանկար, սակայն մենք լույս ենք սփռում հայերի հետ մեր ապագայի վրա:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ 2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ:
ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ.-ի փետրվարի 10-ից 13-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով քառօրյա դասընթաց:
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրողներին ու բլոգերներին: