Բաժիններ՝

Ստեփան Մարգարյան. «Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն են մեղավոր այս իրավիճակի համար» (տեսանյութ)

«Կարծում եմ, որ հստակ ի սկզբանե մեր ժողովրդի հետ պետք էր խոսել, ի սկզբանե պետք էր ասել այն քայլերը, ինչը պատրաստվում ենք անել: Բնականաբար, ոչ ոք չէր կարող ասել, թե ինչի կարող են հասնել իրենց քայլերով, բայց դա հստակ պետք է արվեր, ոչ թե ՌԴ Սահմանադրությունից անընդհատ մեջբերումներ բերել: Ես անընդհատ ուզում էի մեր Սահմանադրությունից, անկեղծ ասած, լսել, չէի լսում»,- այսօր լրագրողների հետ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խոսելով Գյումրիի դեպքերի վերաբերյալ:

Ըստ նրա՝ եթե հստակ քայլերի մասին ասվեր, իրավիճակը բավականին վերահսկելի կլիներ և տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ:

Նրա կարծիքով՝ կատարվածի մեղավորը Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեությունը չէ. «Անշուշտ ռազմաբազայի ղեկավարությունը շատ մեծ մեղավորություն ունի: Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն են մեղավոր այս իրավիճակի համար: Անշուշտ, ցանկացած բան կարող էր լինել և դա կապված չէր այդ հարաբերությունների հետ: Պետք չի դրա տակ փնտրել քաղաքական ենթատեքստեր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ»:

168.am-ի դիտարկմանը, որ այդպես էլ պաշտոնապես սգո օր չհայտարարվեց, Ս.Մարգարյանը ասաց, որ գուցե դեռ հայտարարվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս