Բաժիններ՝

Ինչու է չեղյալ հայտարարվել Մալախովի հաղորդումը. Մանրամասնում է Մոսկվա մեկնած հայ փաստաբանը. yerkir.am

Ինչպես հայտնի է՝ Գյումրիում ռուս զինվորի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանդի մասին Անդրեյ Մալախովի Пусть Говорят հաղորդմանը մասնակցելու համար ռուսական Առաջին ալիքը Հայաստանից հրավիրել էր  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանին և Թամարա Յայլոյանին:

Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնել է, որ Անդրեյ Մալախովի հեղինակությամբ նկարահանվող հաղորդման նկարահանումը չեղյալ է համարվել` երեխայի մահվան լուրն իմանալուց հետո:

Կան տեղեկություններ, թե Մալախովը ցանկացել է նկարահանել «Փրկենք Սերյոժային» հաղորդումը, սակայն երեխայի մահից հետո անիմաստ է դարձել նման հաղորդման նկարահանումը: Այնինչ, Ալեքսանդր Սիրունյանի խոսքով, այդ պատճառաբանությունը այնքան էլ խելամիտ չէ. «Դառնալու էր հակառուսական ծրագիր, որովհետեւ հակառակ կարծիքներ չէին լինելու: Բոլորը ում հանդիպել ենք ОРТ-ի հանդերձարանում, հայամետ դիրքորոշում ունեին: Ավելին` մեծ դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան ցավակցեց ու ներողություն խնդրեց»,- ասաց փաստաբան Ա. Սիրունյանը:

Հիշեցնենք, որ Ա. Մալախովը եկել էր Գյումրի, նկարահանումներ էր կատարել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս