Հունվարի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:
«Ցանկացած հակառուսական ակցիա, որը կարող են բերել 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, դրանք, մեղմ ասած, դավաճանություն է: Այս մասին ասելուց հետո, կարող է շատերը նունիսկ ինձ դավաճան անվանեն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ խոսելով ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին կոչերի մասին՝ ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Ռուսաստանն ու Իրանը երեկ ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Գյումրին այսօր կրկին սգում է. Սուրբ Նշան եկեղեցին ու Գյումրիի փողոցները բազմամարդ էին: Փոքրիկ Սերյոժային հրաժեշտ տալու էին գնացել Հանրապետության տարբեր մարզերից:
ԵՄ-ի Խորհրդի վերջին նիստում որևէ մեկը չառաջարկեց մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Համացանցում է հայտնվել Նարեկ Հովհաննիսյանի հեղինակային երգը, որը նվիրված է Գյումրիում դաժան ողբերգության զեհ դարձած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Երգը կոչվում է «Մամա»:
Ադրբեջանական կողմն իր հերթին մտադիր է ԵԽԽՎ-ի քննարկմանը ներկայացնել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը:
«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք 2 պայամանգիր իրենց զինվորականների այստեղ գտնվելու հետ կապված՝ մեկը 102-րդ ռազմաբազայի, մեկը՝ սահամանապահ զորքերի հետ կապված»: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ հավելելով, թե այդ երկու պայմանագրերը խախտվել են՝ Վալերի Պերմյակովին բռնելու և դրանից հետո ռուսական կողմի մոտ պահելու պատճառով:
Նրա խոսքերով՝ Պուտինը Ռուսաստանում շարունակում է իշխանության ղեկին մնալ «թշնամու փիլիսոփայության» շնորհիվ:
Հունվարի 20-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ հանցանքը չմնա անպատիժ, որ մեղավորը ենթարկվի ամենախիստ պատժի:
Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ քիչ առաջ ավարտվեց հուղարկավորության կարգը:
Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կաջակցի բանակցությունների յուրաքանչյուր ձևաչափին, որի շուրջ համաձայնության կգան Ուկրաինայում հակամարտող կողմերը, որը ընդունելի կլինի նրանց համար:
Ամեն դեպքում ավանդատուները կարող են հանգիստ լինել. Բոլոր տարբերակների դեպքում էլ որևէ ավելորդ ռիսկ չի առաջանում։
Քյոսայանը ողջունել է մարդասպան, ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու մասին ընդունված որոշումը:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմամբ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է:
Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում վերադարձ կատարել կառուցողական փոխգործակցության:
«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին:
Գյումրիյում տեղի ունեցած ողբերգական դեպքերը բոլորիս համար առիթ հանդիսացան, որպեսզի մենք վերհիշենք այդ քաղաքում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ծառայողների կողմից կատարված մահացու ելքով այլ դեպքերը:
Տեղաբնակներից 68-ամյա Նուրթեն Յըլմազն ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայում կարևորություն չի տրվում նման պատմական կառույցներին:
«Մալախովի հրավերը ընդունել է աշխարհահռչակ մանկաբույժ Ռոշալը, որը, սակայն, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն է հրաժարվել մասնակցել շոուին՝ ասելով, որ դա իր համար անձնական ողբերգություն է, և ինքը հրաժարվում է երեւալ էկրաններին։ Հավելենք նաեւ, որ Ռոշալը շուրջ մեկ շաբաթ կապի մեջ է եղել փոքրիկի կյանքը փրկել ցանկացող բժիշկների հետ, ավելին՝ որոշ դեղամիջոցներ հենց ինքն է Մոսկվայից ուղարկել Հայաստան»։
Խորհրդարանի երեկվա նիստին մասնակցել է 517 պատգամավոր:
6 ամսական Սերյոժային կհուղարկավորեն Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:
Գեներալը, ով գտնվում է Ուկրաինայում, այդ մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Թուրքիայի վարչապետական ապարատի պաշտոնական կայքում այն թուրքերենից բացի, տեղադրվել է ևս 6 լեզվով՝ իսպաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն ու գերմաներեն: