Հարցում ՌԴ-ում. Հանձնե՞լ Պերմյակովին Հայաստանին, թե՞ ոչ. «Էխո Մոսկվի»
Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հարցում է իրականացրել իր լսարանի շրջանում՝ Գյումրիում բազմանդամ ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինվորին Հայաստանի իշխանություններին հանձնելու վերաբերյալ:
Արդյունքները բավականին անսպասելի են: Այսպես՝ համացանցում հարցմանը մասնակցած 31 285 մարդկանց 82%-ը գտնում է, որ ռուս զինվորին պետք հանձնել ՀՀ իշխանություններին, 13%-ը դեմ է, 5%-ը դժվարացել է պատասխանել: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 377 մարդ, որոնց 82%-ը կրկին կողմ է արտահայտվել, իսկ 18%-ը՝ դեմ: