ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն. «Կիսում ենք հայ ժողովրդի անսահման վիշտը»
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը»: