Մի ամբողջ ընտանիք «հնձեց», ու դեռ բողոքի ակցիա չլինե՞ր, հո մենք ոչխա՞ր չենք. Երվանդ Մանարյան. yerkir.am
Մի ամբողջ ընտանիք «հնձեց», ու դեռ բողոքի ակցիա չլինե՞ր, հո մենք ոչխա՞ր չենք. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Գյումրիում տեղի ունեցած սպանդի և դրան հաջորդած բողոքի ցույցերի մասին, ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը:
Ըստ նրա` հիմա անհրաժեշտ է դեպքի պատճառները գտնել, իսկ թե ի՞նչ հետևանք ունեցավ, դա հարցի երկրորդ կողմն է` կարևորը պատճառն է:
«Չեմ կարծում, թե Պերմյակովի մեկնաբանությունը` իբր մտել է ջուր խմելու, պետք է լուրջ ընդունենք: Նա հանցանք է գործել, ոճիր է գործել, պետք է դրա պատասխանը ստանա: Ասում են` հոգեկան շեղումներ է ունեցել: Շատ լավ, եթե նա տկարամիտ մարդ է` թող ըստ դրա դատեն, իսկ եթե գիտակցորեն է նման քայլի դիմել` ըստ այդմ էլ պետք է դատեն: Պետք չէ հեքիաթներ պատմել»,- ասաց Մանարյանը:
Մանրամասները` yerkir.am կայքում: