Բաժիններ՝

Moody’s-ը նվազեցրել է հայաստանյան 2 բանկերի վարկանիշները

Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը երեկ իջեցրել է հայկական երկու բանկերի՝ ՎՏԲ Հայաստան բանկի և Արդշինբանկի վարկանիշները։ Արդշինբանկի վարկանիշը՝ ազգային արժույթով երկարաժամկետ դեպոզիտների և օտարերկրյա արժույթով չապահովված առաջնային պարտքերի գծով Ba2-ից նվազեցվել է Ba3-ի։ Իսկ Արդշինբանկի և ՎՏԲ-ի արտարժութային դեպոզիտների վարկանիշը նվազեցվել է Ba3-ից B1:

Երկու բանկերի կանխատեսումները կայունից փոխվել են բացասականի։

Ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, այս փոփոխությունը հաջորդել է է Հայաստանի վարկունակության թուլացմանը, որն արտահայտվեց հունվարի 15-ին երկրի կառավարության պարտքային վարկանիշը Ba2-ից Ba3 իջեցնելով և արտարժույթով դեպոզիտների սահմանաչափը Ba3-ից B1-ի հասցնելով։

Բանկերի վարկանիշի նվազեցումը Moody’s-ը պայմանավորել է հիմնականում հենց վերը նշված հանգամանքով։

Նշենք, որ Հայաստանյան բանկերից միայն ՎՏԲ բանկը և Արդշինբանկ են  վարկանշվում  այս գործակալության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս