Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Փետրվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման ծրագրերին: Դեսպան Վարդանյանը կարևորեց այս բնագավառում համագործակցության առավել ակտիվացումը:

Նախարար Խադուրին անդրադարձավ մոտ ապագայում Թբիլիսիում կայանալիք Միջազգային բանկերի ֆորումին, որին 60 երկրների շարքում մասնակցելու է նաև Հայաստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728