ԿԲ խորհուրդը արտագնա նիստ է անցկացրել Դիլիջանում
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում փետրվարի 10-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման» կարգում, «Ապահովագրական ընկերությունների հաշվետությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում, «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում:
Խորհուրդը գրանցել է ««ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի ԿԱՄ պետական արժեթղթերի ներդրումային ֆոնդի», «կամավոր 1 կենսաթոշակային ֆոնդի» և «կամավոր 2 կենսաթոշակային ֆոնդի» նոր խմբագրությամբ կանոնները և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 269, «ՖՐԵՇ» ՍՊԸ փոխանակման կետերի թիվ 777, 777-1, 777-2, «Մ.Մ.ՆԻԿԱ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 137, «ՎԵԼԼԻ ԲԵՅ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 811 լիցենզիաները: Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել «ՎԻԱ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին, Ա/Ձ Սեդրակ Գագիկի Մուրադյանին, վերաձևակերպվել են «ՄԱՔՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի, «Դրամատուն» ՍՊԸ-ի, «ՄՈւՍՈՅԱՆ ԱԱԱ» ՍՊԸ-ի և «ԷՌԱ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները: