![](/banners/BeFunky-design.jpg)
Պորոշենկոն սպառնում է մինսկյան համաժողովի տապալման դեպքում Ուկրաինայում մտցնել ռազմական դրություն
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/1412614887-4743.jpg)
Ուկրաինական Censor պորտալի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե ձախողվեն այսօր Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները, ապա Ուկրաինայում կմտցվի ռազմական դրություն:
Պորոշենկոն այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության նիստում. «»Հենց գագաթաժողովի արդյունքներից է կախված, թե արդյոք մեզ կհաջողվի՞ դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել ագրեսորին, թե՞ մենք անցում ենք կատարելու կատարելապես այլ ռեժիմի:
Թե՛ ես, թե՛ կառավարությունը, թե՛ Գերագույն ռադան պատրաստ են որոշում ընդունել Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին: Ես ոչ մի դեպքում չեմ ձգձգի այդ որոշումը, եթե ագրեսորի անպատասխանատու գործողությունները հանգեցնեն հակամարտության հետագա լուրջ էսկալացիային:
Վստահ եմ, որ մեր երկիրը կարող է պաշտպանել իրեն, և յուրաքանչյուրը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի մենք ցույց տանք, որ հաղթանակը լինլու է մերը: Սակայն ես ընդգծում եմ, որ ես խաղաղության նախագահ եմ, և որ Դոնբասում տիրող իրավիճակը չես լուծի ռազմական ճանապարհով»: