Բաժիններ՝

Ռուսական ռուբլու խորհրդանիշը կհայտնվի Ղրիմին նվիրված թղթադրամների վրա

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ռուբլու գրաֆիկական պատկերը 2015 թվականին հայտնվելու է Ղրիմին նվիրված հիշատակի թղթադրամների վրա: Հետագայում այն կարող է հայտնվել բոլոր թղթադրամների վրա՝ որպես պաշտպանիչ միջոց: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ներկա դրությամբ ռուսական ռուբլու խորհրդանիշը (ռուսերեն Р տառը) պատկերված է միայն մեկ ռուբլի անվանական արժեքով մետաղադրամների վրա: 2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ թողարկելու է Ղրիմին նվիրված թղթադրամներ՝ 100 ռուբլի անվանական արժեքով:

Կենտրոնական բանկը ռուսերեն Р տառը պաշտոնապես ռուբլու գրաֆիկական խորհրդանիշ հաստատել է 2013 թվականի դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս