![](/banners/BeFunky-design.jpg)
Տղա երեխաների շրջանում ամենատարածված անունը եղել է Դավիթը
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/noracin.jpg)
2014 թվականին ծնված տղա երեխաներին ծնողներն ամենից հաճախ կնքել են Դավիթ անունով։ Այսպես, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին ծնված տղա երեխաներից 1552-ին ծնողները կոչել են Դավիթ, 1194-ին՝ Նարեկ, 689-ին՝ Ալեքս։ Տղա երեխաների շրջանում տարածված են եղել նաև Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր անունները։
Աղջիկների շրջանում ամենատարածված անունը եղել է Նարեն։ 2014 թվականին Հայաստանում ծնվել է 874 Նարե։ Տարածվածությամբ՝ երկրորդում Միլենան է (693 երեխա), երրորդում՝ Մարին (678)։