
Ոստիկանները հայտնաբերել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողին

Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը բացահայտվել է:
Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն