Բաժիններ՝

Դատախազությունը պետք է հրապարակի Ժվանիայի գործը. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ դատախազությունը պետք է հրապարակի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործը:

«Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիային Կվեմո Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ միասին մահացած վիճակում հայտնաբերել են 2005 թվականի փետրվարի 3-ին, Թբիլիսիի բնակարաններից մեկում: Պաշտոնական վարկածով նրանց մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը:

Բուրջանաձեն հայտարարել է. «Եթե դատախազությունը կարող է, ապա նա պետք է հրապարակի գործը: Նրանք շատ վաղուց նշում են, որ գործը հետաքննվել է և ամեն ինչ պարզ է: Ըստ իս՝ տվյալ հարցն արդեն դուրս է եկել բոլոր սահմաններից, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ մարդկային ու բարոյական»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ժվանիայի մահվան գործով մեղադրանքներ են ներկայացվել նախկին բարձրաստիճան երկու պաշտոնյայի, որոնք առայժմ ազատ են արձակվել գրավի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս