
Հանրապետության որոշ տարածաշրջաններում դեռ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝
ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում,
Թումանյանում, Թալինում, Աշոցքում, Հրազդանում, Դիլիջանում, Սիսիանում,
Գորիսում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում
(Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Մարալիկ-Լանջին ճանապարհահատվածում և Տավուշի տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: