Բաժիններ՝

Ռուսաստանի բյուջեն այս տարի կկորցնի 2.3 տրիլիոն ռուբլի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Ռուսաստանի բյուջեի եկամուտները կնվազեն 2.34 տրիլիոն ռուբլով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

Նա պարզաբանել է, որ այդ գումարից 2.2 տրիլիոն ռուբլին կազմելու է նավթի ու գազի վաճառքից չստացված շահույթը: Ուլյուկաևն ընդգծել է, որ բյուջեի 3.8 տոկոսանոց դեֆիցիտն ամբողջովին կարող են «ծածկել» Պահուստային հիմնադրամի միջոցները:

Սրանից առաջ հաղորդվել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է բյուջետային պարտավորությունների կատարման նպատակով Պահուստային հիմնադրամից 500 միլիարդ ռուբլի օգտագործելու մասին հրամանագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս