Բաժիններ՝

Քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Փետրվարի 5-ից 6-ը Հայաստանում էր Եվրոպական Հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) պատվիրակությունը ի դեմս Արտաքին ավիացիոն քաղաքականության միջազգային տրանսպորտի հարաբերությունների բաժանմունքի վարիչ Կլաուս Գեյլի և ավիացիոն հարցերով Հայաստանի պատասխանատու Յանա Ռեջհատովայի:

Այցի նպատակն էր ուսումնասիրել ՀՀ ավիացիոն շուկայի նոր հնարավորությունները և առանձնահատկությունները` ՀՀ կառավարության կողմից հռչակած «Բաց երկնքի» քաղաքականության համատեքստում:

Այցի շրջանակում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ և Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 6-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, այնուհետև փոխնախարարի մասնակցությամբ անց է կացվել տեղեկատվական սեմինար` նվիրված ԵՄ ավիացիոն քաղաքականությանը, քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, Հայաստանիում «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման ընթացքին և համապատասխան արդյունքներին:

Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ԵՄ հետ ավիացիոն համագործակցության հնարավոր զարգացումները: Կողմերն ընդգծել են ավիաընկերությունների համար ազատ և հավասար մրցակցային պայմանների ապահովման կարևորությունը և հույս հայտնել, որ համագործակցության հնարավորությունների ուղղությամբ աշխատանքը կլինի շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս