 
                        Մեդվեդևն արտոնել է բյուջեի ճեղքերը փակելու համար Պահուստային հիմնադրամից 500 միլիարդ ռուբլի օգտագործելը
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարաչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Պահուստային հիմնադրամից 500 միլիարդ ռուբլի օգտագործելու մասին՝ չստացված եկամուտները փոխհատուցելու և բյուջետային պարտավորությունները կատարելու համար.
«Նախորդ կանխատեսման կազմումից սկսած՝ խստապես փոխվել են տնտեսական պայմանները: Առաջին հերթին տեղի է ունեցել ռուսական արտահանման հիմնական բաղադրիչների համաշխարհային գների խիստ անկում, բավական սահմանափակ է մնում արտաքին փոխառությունների մատչելիությունը, մեզ համար պարզապես փակվել են ֆինանսական մի շարք շուկաներ:
Այդ ամենը չի կարող չազդել տնտեսության աճի տեմպերի ու սպառողական պահանջարկի և այլնի վրա: Չստացված եկամուտները փոխարինելու և բյուջետային պարտավորությունները կատարելու համար Պահուստային հիմնադրամից օգտագործվելու է մինչև 500 միլիարդ ռուբլի: Ես երեկ ստորագրել եմ կառավարական այդ հրամանագիրը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        