Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը չունի այլընտրանքային զարգացման ծրագիր և իր համար տարբերություն չկա, թե ՀԱԿ-ն է ինտեգրում ՀՀ-ն ԵՏՄ-ին, թե իշխանությունը: Ըստ նրա՝ դեռ կառավարության ծրագրում կետ կար, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը, իսկ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ ներքին ընդվզում չլինի: Մարուքյանը նշեց, որ ՀՅԴ-ն աջակցում էր ԵՏՄ-ի ինտեգրմանը, բայց այդ գաղափարի ընդդիմախոսներին «ջղաձգվողներ» չասեցին, որ ՀՀ ապագան տեսնում են ԵՄ-ում:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախագծի զեկուցող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին համեմատեց Բուրբոնների հետ, որոնց մասին ասում են, որ` «ոչինչ չեն մոռացել ու ոչինչ չեն սովորել»:
Պետք է համայն աշխարհին ցույց տալ, որ Մեծ հաղթանակը մեր ազգային ձեռքբերումն է:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային կառույցների թվերը: Ըստ նրա՝ մարդկային կապիտալի զեկույցում 122 երկրների շարքում ՀՀ-ն 73-րդն է, գործազուրկների թվով ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, մարդկային զարգացվածության առումով հետ է Ռուսաստանից և շատ այլ երկրներից, ՀՀ տնտեսությունը 129-րդն է և 13 կետով մեկ տարում զիջել է դիրքերը, գործարարության համար 6 կետով է նվազել, զիջել է դիրքերը առողջապահության, կրթական, գենդերային հավասարության, սոցիալական կապիտալով, ազգային ազատականության ցուցանշներով և այլն:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին նախագիծը ոչ թե իրականության հետ կապ չունի, այլ տրամաբանություն չկա, որ ՀՀ-ում համակողմանի ճգնաժամ կա: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
Ներկայումս Հայաստանում ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է մշտական կենտրոնացման վայրում:
Իրանի ժողովուրդը երբեք տուրք չի տա սպառնալիքներին ու ճնշմանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Կիպրոսի նախագահը հերքել է Ռուսաստանի կողմից Կիպրոսում բազա ստեղծելու մասին շրջանառվող լուրերը:
Դատավոր Սադրադին Գաջիևը Խադիջա Իսմայլովային մեղավոր է ճանաչել 147.2 հոդվածով (զրպարտանք) և նրան տուգանել է 2500 մանաթով:
Փետրվարի 17-ին կորած ու օրեր անց Երևանում հայտնաբերված Գյումրեցի աղջկա վերաբերյալ քննության արդյունքում հարուցվել է քրեական գործ` սեռական ոտնձգության համար՝ բռնաբարության «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին միայն, որ քրեական գործ է հարուցվել, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հոդվածով` ասելով, որ խոսքը վերաբերում է անչափահասի։
«Ես նամակը չեմ ընթերցել, ասացին, որ նման բան կա, բայց քանի որ ոստիկանությունը եւ քննիչները տեղում են եղել, ճիշտը այն էր, որ միանգամից քննիչին տրվեր, բացարձակ պատկերացում չունեմ, թե ինչ մասին է, բովանդակությանը ծանոթ չեմ»:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 24-27-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա:
Ղրիմի քաղաքակիրթ զարգացումը հնարավոր է միայն անկախ ու անքակտելի Ուկրաինայի կազմում:
«Մի օր կգա, ֆռոնտը չենք կարողանալու պահել: Պիտի մի հատ պատերազմ պարտվենք, որ հասկանա՞ք, որ ճգնաժամի մեջ ենք: Բոլոր կարմիր գծերին մոտեցել ենք՝ արտաքին պարտքի, ԿԲ-ի պահուստների և անցնելու ենք էդ գծերը, հետո ի՞նչ ենք անելու: Կորցնելու ենք մեր երկրի ներդրումային վստահելիությունը»,- այսօր ԱԺ նիստում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Սպանված Ավետիսյանների հարազատներն, ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Շիրակի մարզի դատախազությունում իրենց դժգոհությունն էին հայտնում գործի քննության վերաբերյալ: Մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հավանաբար, դիմելով հանդիպմանը ներկա լրագրողներին, ասաց. «Ժողովուրդ, երևի ռեպորտաժի համար արդեն բավարար է, այսքան նկարահանում եք, ի՞նչ»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դադարեցնում է իր կուսակցական գործունեությունը եւ հեռանում է ԲՀԿ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Դրա դիմաց նա կպահպանի պատգամավորական աթոռը։
Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ՝ «կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամնամեծ չարիքը», ինչը հաստատել են մի շարք միջազգային ու տեղական հեղինակավոր կառույցների կողմից:
«Իսկ ինչո՞ւ հանձնեցին ռուսներին, քաղաքացիական հագուստով բռնել են, ի՞նչ իրավունք ունեն հանձնել ռուսներին»,- Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեց ներկաներից մեկը: «Ըստ իմ ունեցած տվյալների՝ որևէ մեկը ռուսին Պերմյակով չի հանձնել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը, ինչին ի պատասխան ներկայներից մեկը նշեց. «Հայերը վերցրել են՝ հանձնել են»: «Դա ձեր և որոշ լրատվամիջոցների կարծիքն է: Իմ ունեցած տվյալներով՝ որպես մարզի դատախազի, տվյալ անձին բռնել են Ռուսաստանի համապատասխան ստորաբաժանումները» ,- պատասխանեց Շիրակի մարզի դատախազը:
Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
«Վերջին տարվա ընթացքում մենք հակամարտության ակնհայտ սրման ականատեսն ենք դարձել, այսինքն` լարվածությունը հասել է ամենաբարձր կետին, բայց պատերազմ չի սկսվում: Ակնհայտ է, որ Բաքուն ցանկանում է «ճոճել նավակը», որպեսզի ակտուալացնի հակամարտությունը»:
ՇՄ Դատախազությունում Ավետիսյանների հարազատները բողոքում են: Նրանք ասում են, որ տարածքը չեն լքի այնքան ժամանակ, մինչև չժամանի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրանք դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին, հակառակ պարագայում սպառնում են, թե կմնան տեղում եւ չեն հեռանա դատախազության շենքից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ լիազոր և արտակարգ դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի կրթության և գիտության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
Նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրլի 25-ից հետո ՀՅԴ-ն հայտնվելու է ԲՀԿ-ի կարգավիճակում:
«Իրան են ճնշում, ընձի ես հարցնո՞ւմ»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Այս մասին հայտարարել է Արիֆ Յունուսի փաստաբան Աֆգան Մամեդովը:
168.am-ի դիտարկմանը, որ 12 կետանոց պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի կողմից, Բաղդասարյանն ասաց. «Բա ո՞ւր են այդ պայմանները, նման պայմաններ չկան: Առաջիններից մեկը ես տեղյակ կլինեի դրա մասին»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ անձամբ հիմնավորումներ չի ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: