Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

Հարապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս