Լեզվակռիվ ԱԺ-ում. «Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այստեղ չի». Լ.Զուրաբյանը՝ Գ. Սահակյանին
Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ՝ «կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամնամեծ չարիքը», ինչը հաստատել են մի շարք միջազգային ու տեղական հեղինակավոր կառույցների կողմից:
Ըստ Զուրաբյանի՝ ԱԺ-ն պետք է հայտարարի, որ երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ և ԱԺ-ն անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը: Զուրաբյանը նշեց, որ միլիարդավոր գումարներ են դուրս բերվում, մարդիկ փախչում են երկրից, որովհետև հավատ չունեն երկրի իշխանությունների հանդեպ:
«Փետրվաի 20-ի հանրահավաքը չստացվեց, բայց մարտի 1-ին հրավիրում ենք Ազատութան հրապարակ»,- հայտարարեց նա:
«Արդյոք հնարավոր չէ՞ր Ձեր բոցաշունչ ելույթի ընթացքում մի փոքր էլ խոսել հայտարարությունից, որի մասին չի խոսվել»,- հարց հնչեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու նաև հարցրեց, թե հարցը օրակարգ է մտել ԱԺ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ, որոնց մեծ մասը ԲՀԿ-ականներն են, և արդյոք բարոյական համարո՞ւմ է, առանց ԲՀԿ-ականների քննարկել:
Գ.Սահակյանը Զուրաբյանի ելույթը որակեց որպես «միտինգային լեզվով՝ խեղկատակություն» ու կանխատեսեց, թե ՀԱԿ-ի փորձերն անհաջողության են մատնվելու:
«Ես համարում եմ ընդհանրապես, պարո՛ն Գալուստ Սահակայն, որ պառլամենտարիզմը կայանում է նրանում, որ մարդիկ կարողանան ազատ, անկաշկանդ խոսել, որ վարողը կարողանա կազմակերպել, ոչ թե ամեն ելույթին մեզ փորձեք սովորացնեք, հաթաթաներ տաք… Դուք ԱԺ նախագահն եք, բայց նաև պատգամավոր եք, բայց Ձեր պարտքն եք համարում ամեն ընդդիմադիրի ելույթին արձագաքնեք»,- հակադարձեց Լ.Զուրաբյանը:
Նա նշեց, որ նախկինում ԱԺ հայտարարությունների ժամին տեքստն արդեն ընթերցվել է Արամ Մանուկյանի կողմից:
Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ Զուրաբյանը նշեց, թե իշխանությունը ահաբեկություն, տեռորներ, շանտաժներ, հարձակումներ է գործել, հարյուներով մարդ է տարել բաժանմունքներ և հետո ԱԺ նախագահը խոսում է, թե արդյոք ընդունելի՞ է առանց գործընկերների խոսել այդ մասին: Ըստ Զուրաբյանի՝ նրանց բացակայությունը կառավարման ճգնաժամի արդյունք է:
«Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այստեղ չի»,- Զուրաբյանը դիմեց Սահակյանին:
ԱԺ նախագահը կրկնեց Նաիրա Զոհրաբյանի ասածը, որ ԲՀԿ-ն չի մասնակցի այս նիստին, հետո հայտարարարություն կտարածի:
Սահակյան-Զուրաբյան լեզվակռիվը թեժացավ ու մեկմեկու սկսեցին դասեր տալ, թե ով ինչ ասի:
«Սերժ Սարգսյանը պայման է դրել Գագիկ Ծառուկյանի առաջ, որ քաղաքականությամբ չզբաղվի»,- բորբոքվեց Զուրաբյանը:
«Կարճ կապեք, էսպես որ գնա, նիստը չի բավարարի»,- եզրափակեց Գ.Սահակյանը: