Բաժիններ՝

«Եթե հանցագործ չկա, ի՞նչ կքննեն, ո՞ւմ կքննեն, ի՞նչխ կքննեն: Առանց հանցագործի քննություն կեղնի՞: Ինչխոր քաղցկեղով հիվանդին չտանին հիվանդանոց». Ավետիսյանների հարազատ

Սպանված Ավետիսյանների հարազատներն, ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Շիրակի մարզի դատախազությունում իրենց դժգոհությունն էին հայտնում գործի քննության վերաբերյալ: Մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հավանաբար, դիմելով հանդիպմանը ներկա լրագրողներին, ասաց. «Ժողովուրդ, երևի ռեպորտաժի համար արդեն բավարար է, այսքան նկարահանում եք, ի՞նչ»:

«Մենք նկարվելու չենք եկել: Մենք եկել ենք իրականությունը պարզելու, մենք եկել ենք 7 զոհերի, 7 անմեղ զոհերի մասին տեղեկություններ իմանալու՝ ինչու համար, ինչն էր պատճառը, ինչ էին էրել, իրանց քաղաքկան հարցերը…. քավության նոխազ դարձրին քրոջս ընտանիքը,- դատախազին արձագանքեց հարազատներից մեկը, ապա նշեց,- Եթե հանցագործ չկա, ինչ կքննեն, ում կքննեն, ինչխ կքննեն: Առանց հանցագործի քննություն կեղնի՞: Ինչխոր քաղցկեղով հիվանդին չտանին հիվանդանոց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս