Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 18-ի որոշումով գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Ավան-Առինջ մասնաճյուղը:
«Մինչ ձյան տեղալը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ծառերի վաղաժամկետ վեգետացիայի նախանշաններ կային, ինչը ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում ծաղիկների ցրտահարման, և հետևաբար բերքի կորուստի պատճառ կարող էր հանդիսանալ»:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները փետրվարի 12-ից հետո իրենց դուրս դրեցին օրենքի և Սահմանադրության դաշտից. «Դա կարող էր հանգեցնել շատ ծանր հետևանքների, եթե նույնը կատարեր նաև ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությամբ: Դա հանգեցրեց մի վիճակի, որտեղ բախումը, ըստ էության, անխուսափելի էր դառնում: Եվ շատ ճիշտ է, որ «Բարգավաճ Հայաստանը» որոշակի նահանջ կատարեց, ես գնահատում եմ, որ դրանք իրավիճակից բխող գործողություններ են, մնացած գործընթացները, որոնք կարող են հետագայում զարգանալ, պետք է սպասենք, հետո կարող ենք եզրակացություններ անել»:
Վիճաբանություն և դանակահարություն Այգեշատում. հայտարարվել է հետախուզում:
Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին: Ինչ էր տեղի ունեցել: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձությունները, որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Դա տեղի է ունեցել Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքում իրականացված ռազմական գործողության լուսաբանման ֆոնին:
Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում:
«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասում է նա։
Մեզ մոտ գործում են միայն ջունգլիների օրենքները:
Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է:
Դեռեւս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն անշուշտ կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության եւ երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:
Նախարարը հատկապես կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի CARMAC շրջանակում մարզում արձանագրված արդյունքները: Մասնավորապես 16 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց գործունեությունը բարելավելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպերատիվներին տրամադրվել է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա` թվով 27 անիվավոր տրակտորներ:
Հայաստանում բաց հասարակություն է ստեղծված. յուրաքանչյուր ոք որտեղ ինչ կուզի կասի, ցանկացած միտք առաջ կտանի և քննարկումների մեջ կմտի: Սա իսկապես արժեք ու նվաճում է, որը մենք պետք է կարողանանք պահպանել: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք այս հնարավորությունը մենք լիարժե՞ք ենք օգտագործում: Իմ կարծիքով, ո′չ:
Անցած տարեվերջին կարևորագույն սխալ է տեղի ունեցել Կենտրոնական բանկում, երբ բանկերի կապիտալի չափը 5 մլրդ դրամից որոշեցին դարձնել 30 մլրդ դրամ:
Մի խոսքով, ծանր ժամանակներ են սպասվում։ Սակայն կառավարությունը դեռ խուսափում է մինչև վերջ անկեղծ գտնվել և ասել, որ լուրջ դժվարություններ ենք ունենալու։
Նման որոշում ընդունվել է 101 անձի, այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազրույցները գաղտնալսելու գործի հետաքննման շրջանակներում:
«Լրանում է մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին. ո՛չ մարդասպաններն են պատժված, ո՛չ այդ սպանդի կազմակերպիչները: Փոխվել են Հանրապետության գլխավոր դատախազը, ՀՔԾ-ի պետը, ոստիկանապետը, քննչական խմբի ղեկավարը, բայց ունենք այն, ինչ ունենք»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Այսքանից հետո ինչ կարելի է ակնկալել ԿԲ-ից, ով հայտարարում է մի բան, սակայն անում է մեկ այլ բան:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «խայտառակ միջադեպ» բնորոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամներին դեպի ԼՂՀ ավտոերթի ժամանակ ծանրագույն ծեծի ենթարկելը:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումները՝ մարտի 1-ից մարտի 17-ը Ազատության հրապարակում հավաներ եւ հավաքների ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
«ՀԷՑ-ը պարտքերի մեջ է խրվել, կան ֆինանսական լուրջ խնդիրներ: Առաջինը՝ նրանք վերցրել են կարճաժամկետ վարկեր, որոնց սպասարկումը բերելու է լուրջ խնդիրներ…
Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:
78 վարորդ՝ անսթափ, 68-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը:
Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, և Ղրղզստանը, ով պլանավորում է անդամակցել նրան, արդեն չեն կարող ազդել այդ փաստաթղթի վրա:
Ուշագրավն այն է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, կոչ անելով վերադարձնել դիվերսանտներին՝ Ասկերովին և Գուլիևին անվանում են «բանտարկյալներ» կամ «պատանդներ» և ոչ՝ «ահաբեկիչներ», «դիվերսանտներ», «գերիներ», ինչն էլ հենց մտահոգում է հայաստանյան փորձագիտական հանրությանը:
Բելառուսը կարող է կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։
Պատգամավոր Իգբալ Ագազադեն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փոխհատուցել այն վնասը, որն ազգային արժույթի փոխարժեքի 34 տոկոսանոց անկումից կրել են քաղաքացիները:
«Նա իր զինվորական կյանքից ոչինչ չէր պատմում, երբ հարցնում էի, պատասխանում էր՝ կնոջ գործ չէ: Պատերազմ է, բոլորս էլ զինվոր ենք: Նա շատ էր կապված Արմենի հետ, ասում էր՝ որտեղ Արմենը, այնտեղ էլ՝ ես, ես նրա ստվերն եմ… Ավաղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, իրար հետ են, հավիտյան իրար հետ…»