
Վահրամ Բաղդասարյանը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին

Սերժ Սարգսյանի որոշումներն ու գնահատականները եղել են քաղաքական: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մարդիկ հասկացան և գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետևանքներ կարող են ունենալ: Ճնշումներ չեն եղել»,- ասաց Բաղդասարյանը:
168.am-ի դիտարկմանը, որ 12 կետանոց պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի կողմից, Բաղդասարյանն ասաց. «Բա ո՞ւր են այդ պայմանները, նման պայմաններ չկան: Առաջիններից մեկը ես տեղյակ կլինեի դրա մասին»: