Սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները բողոքի ցույցով Շիրակի մարզի դատախազությունում են. «Կոստանյանին ասեք՝ թող գա Գյումրի». ԳԱԼԱ
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները այս պահին Շիրակի մարզի դատախազությունում են: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը:
Նրանք դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին, հակառակ պարագայում սպառնում են, թե կմնան տեղում եւ չեն հեռանա դատախազության շենքից:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հորդորում է Ավետիսյանների հարազատներին գրավոր դիմել Գ. Կոստանյանին, որպեսզի իրենց տեղեկատվություն տրամադրի օրենքով սահմանված ժամկետներում: Դատախազությունում են Ավետիսյանների դուստրերը, մահացած տանտիրուհու՝Հասմիկ Ավետիսյանի քուրերը, մյուս բարեկամները:
Նրանք հայտարարում են.«Այսօր այստեղ ենք մնալու, չենք հեռանալու, մինչեւ Կոստանյանը չգա Գյումրի»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: