Ազատ Արշակյանի խոսքով՝ քաղաքականությունից հեռանալու տարբեր ձևեր կան՝ «կարող է դուռը շրխկացնելով հեռանալ, և կարող է հանգիստ հեռանալ՝ առանց մանդատից հրաժարվելու», դառնա սովորական պատգամավոր, դրան զուգահեռ՝ կարգավորի իր բիզնեսները:
Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ժիրայր Հ.-ն:
«Քաղաքական ճգնաժամն արդեն անցել է, եթե ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր դնեն, նրանք պետք է վստահ լինեն, որ հաջորդ ընտրություններում իրենք առնվազն իրենց մանդատները հետ կստանան: Ես կարծում եմ՝ հաջորդ ընտրություններում նրանք իրենց մանդատները չեն ստանա, որովհետև այս քանի տարիների իրենց քաղաքական գործունեությունն այդքան մեծ վստահություն չի ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԲՀԿ-ի՝ ԱԺ քառօրյան բոյկոտելու, ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու դեպքում սպասվող քաղաքական ճգնաժամի մասին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացուհու հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է, և վերջինս այդ հանգամանքը գիտակցելով է տվյալ տեղեկատվությունը տրամադրել նախաքննական մարմնին՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում իրեն ապօրինի պահելու մեջ:
Պարտքուպահանջի պատմություն՝ արագ զարգացումներով և տրամաբանական վախճանով:
Հունվար ամսվա ընթացքում գործարար հանրության մոտ դեռևս առկա էին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություններ և սպասողական տրամադրություններ` կապված նոր պայմաններում արտաքին առևտրային գործունություն ծավալելու ընթացակարգերի հետ
Անցյալ տարի Էջմիածնի տարածաշրջանի Աղավնատուն գյուղում հայտնաբերվել է ֆիլոքսերայով վարակված 12 հա խաղողի այգի (գյուղում հաշվառվում է 80-90 հա խաղողի այգի): Սա Արարատյան դաշում ֆիլոքսերայով վարակված այգու հայտնաբերման երկրորդ դեպքն է:
Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Հայաստան անցած ամառ են ժամանել, հեշտ չէր այստեղ հաստատվել ու համոզել հայ ոստիկաններին, որ իրենք պարզապես անհատներ են, որոնց գործը միայն նվագելն ու երգելն է: «Առաջին ամիսն այստեղի Ոստիկանությունը շատ ագրեսիվ վերաբերմունք էր ցուցաբերում մեր նկատմամբ, նրանք կարծում էին` մենք տեռորիստներ ենք, ինչը շատ վատ էր մեզ համար…»:
Սնվելու ընթացքում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական բազմաթիվ ռեակցիաներ են տեղի ունենում, որոնք նախապատրաստում են մեր օրգանիզմը սնունդ ստանալուն: Իսկ օրգանիզմը պետք է պատրաստ լինի նաև այն մարսելուն: Այնուամենայնիվ, հարցը միայն մարսողությունը չէ: Դրան զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նյութափոխանակության առումով. օրինակ, արյան մեջ փոփոխվում է շաքարի քանակությունը, անմիջապես քայքայվում են որոշակի ճարպեր, և այլն: Կարելի է ասել, որ օրգանիզմը թոթափում է որոշակի ավելցուկներ՝ տեղ ազատելով սննդի նոր չափաբաժնի սննդարար նյութերի համար:
Ինչպե՞ս ստանալ անձնագիրը քաղաքացիություն ստանալուց հետո:
«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի կնոջ հետ և վերջինիս գույքը հափշտկելու դիտավորությամբ ներկայացել է Վրաստանի հանրապետությունում գործող տուրիստական գործակալության աշխատակից, շահել է նրա վստահությունը և գումարը ետ վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420000 դրամ և խաբեության եղանակով հափշտակել այն:
«Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, չխաբենք ինքներս մեզ, չզբաղվենք սնապարծությամբ»,- Տիգրան Պասկևիչյանի խոսքերն են, և թերևս հենց այս սկզբունքով ապրելով էլ՝ նա վաստակել է անունը, որի շուրջ մեկ օրվա մեջ կարող են համախմբվել հարյուրավոր մարդիկ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը քիչ առաջ հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: «Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ՝ օրվա կարգացուցակի համաձայն»,- Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը՝ ըստ էության հերքելով Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:
Օրերս իրավիճակն Աղթալայում բավականին լարված էր: Մի քանի օր շարունակ Կոմբինատի ղեկավարության դեմ բողոքի ալիք բարձրացրեցին կոմբինատի աշխատակիցները:
Նրա խոսքերով՝ այցը տեղի կունենա մարտի 15-16-ին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, վարչություն է ներկայացել 1986 թ. ծնված Արմեն Շ.-ն:
Այս մասին այսօր հայտնել է Լիտվայի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Ազատամարտիկները հրաժարվում են պարգևներից և դրանք հանձնում են Ժիրայր Սէֆիլյանին:
«Օժիտի հետևից կռիվը սկսված է: Բայց մոռանում եք, որ ուղտն ինչքան էլ սատկած է, 7 իշաբեռ կլինի: Ձեր պայքարը այս ամպագոռգոռ, լացակումած, տարբեր գնահատումներով, շատ պարզ հասկանալի է»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ ներկայացրած կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ընդ որում՝ Կրեմլի տեսադաշտում է հայտնվել Ուկրաինայի արևմտյան հատվածը, որն ավանդաբար հավատարիմ է Եվրոպային:
Փետրվարի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Այո, Հայաստանում կա կառավարման ճգնաժամ: Եվ անցած 20 տարիներին անընդհատ խոսում են իշխանափոխության մասին, բայց իշխանափոխություն երբեք չի իրականացվել»,- այսօր ԱԺ-ում կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հայ հանդիսատեսին սպասվում է յուրահատուկ նվեր: Ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ծագումով հայ, Մոսկվայում ապրող և ստեղծագործող ջազզային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի երկար սպասված մենահամերգը: Համերգի կազմակերպիչներն են «Իվենթ գրուփ» ընկերությունը և «Էմիլ Կարատ» ստուդիան:
Դեբալցովոյի կորստից հետո արևմտյան երկրներում աճում է մտահոգությունը Մարիուպոլի հանդեպ, որը կարող է դառնալ զինյալների հաջորդ թիրախը:
Նա, պարզվում է, որոշել է Զոյա Մկրտչյանից պարտքով գումար խնդրել և հենց այդ նպատակով է հունվարի 27-ին գնացել նրա տուն: Սակայն համոզված լինելով, որ իր սոցիալական ծանր պայմանների և մոր ու քրոջ ունեցած պարտքերի պատճառով մերժում է ստանալու՝ տանտիրուհուն վախեցնելու, նրան վնասելու նպատակով իր հետ նախապես երկաթյա ձող է վերցրել:
Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնումեն նախարարությունից:
Վաղը կիսագաղտնիության պայմաններում գործող ակումբում Արթուր Չիլինգարովը կխոսի ՌԴ ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ:
Աշխատանքից ազատվել է նաեւ ՃՈ Երեւանի հաշվառման քննական ստորաբաժանման ղեկավար Արմեն Դավթյանը: