Ուսուպաշվիլին այս մասին հայտարարել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանը և Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի մյուս բոլոր կոմիտեները ևս միացել և իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել` հերթական անգամ Ժառանգությունն անհարկի վնասելու և կորստյան մատնելու առթիվ:
Եթե Հայաստանի երեք նախագահները տարիներ շարունակ կարողանում են իրար միջև կիսել քաղաքական դաշտը, ինչո՞ւ չպետք է կարողանան բնակվել կողք կողքի: Այդպես նաև ավելի հարմար կլինի տեխնիկական իմաստով և անհրաժեշտություն չի առաջանա ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ կամ իրար ուղղված նամակներ գրել:
Հողագործներին միլիոնների վնաս հասցրած հանցախումբը վնասազերծվեց:
«Փորձենք հասկանալ՝ ինչումն է կայանում ՀԱԿ-ի ընդդիմադիր լինելը: Արտաքին քաղաքականության մեջ այդ կազմակերպության հայացքը 100%-ով համընկնում է իշխանությունների հետ, ներքին գործելաոճը համընկնում է: Այսինքն՝ մեզանից բացի՝ բոլորը ստոր են, սրիկա են, կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ ես»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ: Պատգամավորը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով, սակայն նշում էր, որ դատախազի կողմից անգործություն է ցուցաբերվել:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է նաև Քոնիայում երկու երկրների ռազմաօդային ուժերի TurAz Şahini 2015 համատեղ զորավարժությունների սկսման մասին:
Այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է ԲՀԿ-ն մարտի 5-ին կայանալիք արտահերթ համագումարը դռնփակ ռեժիմով անցկացնելու: «Կարծում եմ` ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավական լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց դրանից հետո ես և իմ մի քանի գործընկերներ դուրս կգանք և կպատասխանենք լրագրողների այն հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանել կամ էլ կունենանք պատասխան»:
Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Ես ունեցել եմ իմ հետևողական ներդրումը հայկակական քաղաքական կուսակցությունների՝ ԵՄ քաղաքական ընտանիքին անդամակցության մեջ: Ուրախ եմ տեսնել, որ սա ունի երկկողմանի շահեկան արդյունք նաև արդիականությունը չկորցնող թեմաներում, ինչպիսին Ցեղասպանությունն է»,- հավելում է պարոն Լորենցո Օչոան:
Նեմցովին հրաժեշտ են տվել նրա հարազատներն ու մերձավորները:
Ըստ նրա՝ պետք է պետության ինստիտուտները հարգել: Գ.Սահակյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկն ինքն է եղել, բայց ոչ անձի, այլ գործողությունների. «Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ամբողջ պատմության մեջ դերակատարում չի՞ ունեցել: Ինչպե՞ս ամբողջ ժողովուրդը հետևեց նրա կոչերին, ինչպե՞ս հաղթեցին: Էս ամենը եղել է, չէ՞: Փիլիսոփայական տրամադրությամբ չի կարելի հողին հավասարացնել: Էս ամբիոնը հարգեք մի քիչ: Վեր հանել՝ ով է ամենալավ նախագահը, իմ դուրը գալիս է, չի գալիս… ես էլ կարող եմ ասել, որ նվաստացած զգացի, որ ով ասես թեկնածու դրեց»:
«Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների` ՀՀԿ-ԲՀԿ կարճատև փոխհրաձգության ընթացքում հայաստանյան իշխանությունն իրեն դրսևորեց` որպես ամուր և կոշտ ուժ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթի ուղերձներին:
Մարտի 3-ը՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձի օրը, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարել է Վայրի բնության համաշխարհային օր: Երկրորդ անգամ նշվող այս օրը ՄԱԿ-ի համակարգը, դրան անդամակցող երկրները և գործընկերների մի լայն շրջանակ ամբողջ աշխարհում կարևորում են պարզ, սակայն վճռական ուղերձը՝ «ժամանակն է լուրջ վերաբերվել վայրի բնության նկատմամբ հանցագործություններին»:
Աշխարհն անզոր դիրքերից հետեւեց Մոսուլում Միջագետքի հազարամյա քաղաքակրթության հետքերը բնաջնջելու կրոնական ծայրահեղականության բարբարոսությանը: Բնականաբար, ինչպես գազանային վայրագությունների ամենից վառ օրինակների ցուցադրականությունը, այս բարբարոսությունը եւս պատահականորեն չկատարվեց տեսախցիկների առաջ:
Համապատասխան որոշումն ընդունել է Ազգային հանձնաժողովը, որը կարգավորում է էներգետիկ ու կոմունալ ծառայությունների ոլորտը:
Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:
Մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արսենը միայնակ մոր զավակ է, հայրը ՌԴ-ում է, իրենք երկար տարիներ է՝ ապրում են Արսենի մոր հայրական տանը: Արսենը մեր բակում է մեծացել, խելոք, դաստիարակված, լսող երեխա էր: Մի վատ բան չենք տեսել իրենից, մեծին հարգող, լսող էր: Մեկին մի բան պետք լիներ, պատրաստակամ էր, կօգներ: Կարելի է ասել՝ մի քիչ էլ խեղճ երեխա էր»:
Երիտասարդի վրա հարձակվել է նրա հոգեկան հիվանդ ընկերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակի ցուցապահարանից գողացել են 2 բջջային հեռախոս:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաշատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխությունը չի բավարարում, որովհետև փաստացի հարկային բեռը ծանրանում է.
ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ արդյոք պաշտոնաթող նախագահները կարիք ունե՞ն հատուկ կենսաթոշակի: Ըստ նրա՝ նրանք բարեկեցիկ վիճակում են, իսկ աղքատության մեջ ապրող 1 մլն մարդ ավելի կարիքի մեջ են:
Այն C-130 տիպի ռազմափոխադրման երկու ինքնաթիռով հասցվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 20 կիլոմետր դեպի արևելք ընկած Ալ-Մուսենա ավիաբազա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» և «Ֆորում» իրավունքի կենտրոն հկ-ների մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս Արայիկ Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:
Դրանց համաձայն՝ զինված ուժերի անձնակազմը կազմում է 685.862 մարդ:
Այսօրվա ասուլիսի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Միսակյանը՝ ադրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին ելույթին՝ ասաց, որ Հայաստանում հստակ կա քաղաքական մենաշնորհ՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ԱԺ-ում, կա նաև տնտեսական, տեղեկատվական մենաշնորհ, հիմա էլ գնում է ընդդիմադիր դաշտի մենաշնորհացման գործընթացը, որը, ըստ նրա՝ շատ անընդունելի է.
ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք պաշտոնաթող նախագահին հատկացվող գրասենյակն ու բնակարանը կարո՞ղ են օգտագործվել նրանց ժառանգների կողմից:
Լուկաշենկոյի կարծիքով՝ դա վկայում է փետրվարի 11-12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման ժամանակ ընդուանված որոշումները կատարելու մասին: